ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Լևանդովսկին աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է»

«Լևանդովսկին աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է»
23.03.2018 | 04:18

Արգենտինական «Ռասինգի» նախագահ Վիկտոր Բլանկոն բարձրաձայնել է ակումբի հարձակվող Լաուտարո Մարտինեսի սպասվելիք տրանսֆերի մասին: Գործարքից հետո արգենտինական ակումբը կստանա 27 միլիոն եվրո, որին կգա ավելանալու 20-ամյա ֆուտբոլիստի վաճառքից ստանալիք գումարի 10 տոկոսը: Մարզիկը նախապատվությունը տվել է իտալական «Ինտեր» ակումբին: Տեղեկացնենք, որ նրան ունենալու համար պայքարում էր և գերմանական «Բորուսիան»:


Տեղեկություն է տարածվել նաև այն մասին, որ Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Ռոմայի» բրազիլացի դարպասապահ Ալիսոն Բեկերի ծառայություններով, ինչին ի պատասխան իտալական թիմի մարզական տնօրեն Մոնչին արձագանքել է այսպես. «Ալիսոնն ընդամենը 26 տարեկան է, աճելու տեղ ունի: Նրա ներկայությունը վստահություն է տալիս ամբողջ թիմին: Չափազանց գոհ ենք նրանից, առաջարկ չենք ստացել»:


Ոչ պակաս ինտենսիվ խոսակցություններ են պտտվում Մադրիդի «Ռեալ» Ռոբերտ Լևանդովսկու տեղափոխվելու մասին: Սույնին արձագանքել է «Լիվերպուլի», «Ռեալի» ու Մյունխենի «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Խաբի Ալոնսոն՝ Մյունխենի «Բավարիայի» հարձակվողին խորհուրդ տալով առաջիկա տրանսֆերային պատուհանում ակումբ չփոխել. «Լևանդովսկին աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է: Կարծում եմ՝ նրա կարիերան ավելի լավ կդասավորվի, եթե ելույթները շարունակի «Բավարիայի» կազմում: Գերմանիայում նա տարեցտարի առաջխաղացում է ունենում, գիտի առաջնությունը, և ակումբն էլ միշտ տիտղոս է նվաճում: Թե ինչ կլինի ապագայում, որոշողն ինքն է»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2195

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ